17 / Ապրիլ / 2021 : 19-49

Խմորի սոդայով վաննաներ, հրաշալի միջով տնային պայմաններում ոտքերի խնամքի համար

Ոտքերն ունեն հատուկ խնամքի կարիք։ Ձեզ ենք առաջարկում խմորի սոդայով, ծովի աղով և եթերայի յուղերով ոտքերի համար վաննաներ, որոնք հանգստացնում են հոգնած ոտքերը։
Ոտքերի մաշկը մեղմելու համար վաննան լցրեք գոլ ջրով: Ավելացրեք 2 ճաշի գդալ ծովի աղ և 2 ճաշի գդալ սոդա։ Լավ խառնեք ոտքերը ջրի մեջ թողեք մոտ 10 րոպե:
Սոդայով և յուղերով վաննան կխոնավեցնի մաշկը: 3 լիտր գոլ ջրին ավելացրեք 2 ճ.գ. սոդա։ Ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի, նարինջի, նարդոսի կամ նուշի յուղ: Խառնեք և ոտքերը թողեք լուծույթի մեջ 10 րոպե:
Վաննաներից հետո չորացրեք ոտքերը փափուկ սրբիչով և քսեք ոտքերի կրեմ։
Դիտվել է 23306անգամ
Վերջին լուրեր