19 / Ապրիլ / 2021 : 13-46

Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանային զինված միջադեպի մասին

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ Իրանի հետ սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Իրանի կողմից սահմանը խախտողներից մեկը վիրավոր է։
«Ապրիլի 16-ին՝ ժամը 22.00-ին, Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող Ադրբեջանի սահմանային անցակետի սահմանապահները, ադրբեջանական կողմի հաղորդմամբ, հայտնաբերել են երկու սահմանախախտների: Նրանցից մեկը վիրավորում է ստացել ադրբեջանական սահմանապահների կողմից։ Նրան տեղափոխել են Ֆիզուլիի ախտորոշիչ կենտրոն», -ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության մամուլի ծառայությունից: Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է 1159 պլանշետ և 78 միավոր դեղամիջոց, որը նման է եղել Costed Mikro Politedve դեղամիջոցին, հայտնում է գործակալությունը:
Դիտվել է 18063անգամ
Վերջին լուրեր