19 / Ապրիլ / 2021 : 18-34

Աղավնատան դպրոցում դասասենյակներն անվանակոչվեցին պատերազմում անմահացած հերոսների անուններով (լուսանկարներ)

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան միջնակարգ դպրոցում ապրիլի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի սաներ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսեսյանի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը և այլք:
«Խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառմանը հաջորդել է անմահացած հերոսների անունը կրող դասասենյակների անվանակոչումը. դպրոցի աշխարհագրության դասասենյակն այսուհետ կկրի Արզուման Շմավոնյանի անունը, իսկ մաթեմատիկայի դասասենյակը՝ Կարեն Ներսեսյանի:
Հավերժ փառք և խոնարհում հանուն Հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին:
ՀՀ Արմավիրի մարզպետարան
Դիտվել է 19535անգամ
Վերջին լուրեր