Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2021 : 10-57

101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր․ Ալիևը այժմ սպառնում է ուժով «վերադարձնել» Զանգեզուրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:
«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը, Ալիևը հավելել է, որ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»:
Բացի այդ, Ալիևը նշել է, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»:
Դիտվել է 28138անգամ
Վերջին լուրեր