24 / Ապրիլ / 2021 : 15-05

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարության ճեպազրույցի ընթացքում նրան հարցրել են, թե ի՞նչ հայտարարություն է արվելու ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հետ կապված եւ ո՞րն է Պետքարտուղարության դիրքորոշումը: Ջալինա Փորտերը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, կարող եք հայտարարություն ակնկալել վաղը՝ Սպիտակ տնից»:
Դիտվել է 30887անգամ
Վերջին լուրեր