24 / Ապրիլ / 2021 : 17-05
Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ. իտալացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը
Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Սյուզանա Չեկարդին Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է համարում դեպի արդարություն: «Արմենպրես»-ին փոխանցած տեսաուղերձում պատգամավորը նշել է, որ Եվրոպան ճանաչել է Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունը, սակայն այդ փաստը ժխտող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ:
«Հայոց ցեղասպանության հիշողությունը քայլ է դեպի արդարություն, անգամ եթե այս ողբերգության հիշատակումը չի կարող հետ բերել 1915-1922 թթ․ բնաջնջված ժողովրդին, այս ողբերգական փաստերի ճանաչումը միակ նշանակալից քայլն է, որ քաղաքականությունը կարող է անել պատմության երես հանելու այն ողբերգությունը, որը հասցվել է նվազագույնի և ժխտվել տարիներ շարունակ։ Եվրոպան, ինչպես Իտալիան, ճանաչել են թուրքերի կողմից իրագործված 1,5 միլիոն քրիստոնյաների ցեղասպանությունը, սակայն Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ՝ ժխտելով այն, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ, փոխարենը իրագործում է իր զավթողական ծրագրերը։
Էրդողանը առանց վախի միջազգային հանրության աչքի առաջ որպես մարտահրավեր է նետում նոր Օսմանյան Կայսրության տեսլականը, որը ձգվում է արևելքից դեպի Հյուսիսային Աֆրիկա։ Մենք ամեն օր զբաղված ենք այնքան ապաշնորհ ռեժիմների դատապարտմամբ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները, և Էրդողանի Թուրքիան դրանցից մեկն է»,- նշել է պատգամավորը:
Չեկարդին հավելել է, որ ընդդիմախոսների շարունակական ձերբակալությունները, բռնության կիրառումը որպես ճնշելու միջոց հեռացնում են Թուրքիան Եվրոպայից և իր արժեքներից։
«Հայերի հանդեպ թշնամանքը և ցեղասպանության ժխտումը նույնպես այս չարաշահումների մաս են կազմում։ Մենք այս ամենի ականատեսը եղանք վերջին իրադարձությունների ժամանակ, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Թուրքական կառավարությունը շարունակում է դեմ լինել այլ երկրների կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հարցականի տակ է դնում ցեղասպանության եղելությունը։ Եվ սա դեռ ամենը չէ, Թուրքիայում ցեղասպանության մասին խոսելը արարք է, որը պատժվում է 6 ամսից 2 տարի ժամկետով ազատազրկմամբ `Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն որպես «ազգային ինքնության արհամարհանք»։ Պատմաբաններ, լրագրողներ, արվեստագետներ դատապարտվել են Էրդողանի ռեժիմի կողմից պարզապես ցեղասպանության մասին խոսելու պատճառով»,- իր ուղերձում ասել է Չեկարդին:
Իտալացի պատգամավորն իր խոսքը եզրափակել է 1915 թ. Տրապիզոնում իտալացի հյուպատոս Ջակոմո Գորինիի խոսքերով, որը եղել է ցեղասպանության ականատես:
«Ցեղասպանությունը նա նկարագրել է հետևյալ կերպ․ «Դա անմեղների սպանդ ու կոտորած էր, չլսված մի բան, մի սև էջ, մարդկության, քրիստոնեության և ազգության ամենասուրբ արժեքների բացահայտ ոտնահարում»։ Հետագայում Գորինին մեծ ջանքեր գործադրեց հայկական պետականության ճանաչման համար՝ մնալով մինչև իր կյանքի վերջը՝ 1950թ․այս սարսափելի իրադարձությունների հիշողության կրողը։ Այժմ պատմության այս էջի համընդհանուր ճանաչումը համայն աշխարհի կողմից կախված է մեզնից»,- եզրափակել է Սուզաննա Չեկարդին:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։
Դիտվել է
7225անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...