24 / Ապրիլ / 2021 : 20-44

Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը․ Թուրքիայի արգործնախարար

Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ելույթում գործածեց ցեղասպանություն եզրույթը։
Դիտվել է 34335անգամ
Վերջին լուրեր