24 / Ապրիլ / 2021 : 21-15

Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա․ Էրդողանի աշխատակազմ

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, օգտագործելով «ցեղասպանություն» բառը 1915 թ. իրադարձությունների մասին, մեծ սխալ թույլ տվեց Թուրքիայի հետ կապված: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
«Հայկական սփյուռքի պնդումները հաստատելու փոխարեն, Բայդենը պետք է կոչ աներ հետաքննել այս իրադարձությունները: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, և Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա:
Չնայած Բայդենի պնդումներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն չի եղել, և Բայդենի հայտարարությունները իրավական հիմքեր չունեն», – նշված է վարչակազմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Դիտվել է 112753անգամ
Վերջին լուրեր