25 / Ապրիլ / 2021 : 16-28

Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիան ցանկանում էր հեռացնել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից

Ջո Բայդենի հայտարարության ֆոնին, որն ապրիլի 24-ին իր խոսքում օգտագործել է Հայոց ցեղասպանություն ձեւակերպումը, Թուրքիայում կոչ են արել արտաքսել ամերիկացիներին Ինջիրլիք ռազմական ավիաբազայից, գրում է Լենտա-ն:
«Հայրենիք» թուրքական կուսակցության նախագահ Դոգու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է անհապաղ հաստատի լիարժեք վերահսկողություն Ինջիրլիք բազայի նկատմամբ: Նա նշել է, որ այդտեղ գտնվող ամերիկացի զինվորականները 15 օրվա ընթացքում պետք է վերադառնան տուն:
Ներկայում Ինջիրլիք բազան, որը տեղակայված է նույնանուն քաղաքի մերձակայքում՝ Ադանա նահանգում, օգտագործվում է ինչպես թուրքական, այնպես էլ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից եւ համարվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատարության ամենաարեւելյան բազան ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ Եվրոպայում:
Դիտվել է 31570անգամ
Վերջին լուրեր