26 / Ապրիլ / 2021 : 13-22

Ալիևը հերթական անգամ հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևը հերթական անգամ հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» մասին:
Այս մասին գրում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը։
«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արեւելք-Արեւմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ գործընկեր երկրներին ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանից՝ դիտարկելու այս տարածաշրջանային նախագծի ներուժը»,- ասել է Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում:
Դիտվել է 13012անգամ
Վերջին լուրեր