Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Ապրիլ / 2021 : 14-32

Բողկով և մարոլով գարնանային աղցան

Աղցանը համեղ լինելուց պետք է նաև գեղեցիկ լինի: Պետք է հաշվի առնել կտորների չափը, ձևը, գույների համադրությունը: Ձեզ ենք առաջարկում գարնանային աղցան կարմիր բողկով և մարոլով։
Անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները․
հազարի (մարոլ ) տերևներ 1 փունջ
կրմիր բողկ 0.5 փունջ
լայմ 1 հատ
համեմ 0.5 փունջ
ձեթ 3 ճաշի գդալ
շաքարավազ 1 պտղունց
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մարոլի վերին տերևները հեռացնել, միջին մասերը կիսել, դնել ափսեի մեջ, շրջանաձև կտրտած բողկ ավելացնել: Լայմը 4 կտոր անել, 2-ի կեղևը հեռացնել, միջուկը կտրտել, լլցնել ափսեի պարունակության վրա:
Սոուս պատրաստելու համար՝ թասի մեջ քամել լայմի մնացած կտորների հյութը, ձիթայուղ լցնել, համեմել աղ ու պղպեղով, լավ հարել, ավելացնել մանր կտրտած համեմը, խառնել, լցնել աղցանի վրա և մատուցել:
Դիտվել է 93928անգամ
Վերջին լուրեր