21 / Ապրիլ / 2020 : 12-14

Երկրաշարժ՝ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում. Այն զգացվել է Շնող գյուղում ու Ալավերդիում
 

Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝  2-3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է 3745անգամ
Վերջին լուրեր