Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Ապրիլ / 2021 : 20-18

Նա խոսեց կատվի նման․ Թուրքիայում ընդդիմությունը ծաղրում է Էրդողանին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Սա այն կետն է, որտեղ ապաշնորհ վարչակազմը ղեկավարեց Թուրքիան: Բայդենը հայտարարեց (Ցեղասպանության ճանաչման մասին), որից հետո Էրդողանը երեք օր լռեց: Ինչ-որ մեկը սպասում էր, որ Էրդողանը առյուծի պես կմռնչա և բոլորը կլսեն նրան: Բայց մոռացեք առյուծին, նա խոսեց կատվի նման: Ցավոք, բայց սա փաստ է», – ասել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:
Դիտվել է 18241անգամ
Վերջին լուրեր