28 / Ապրիլ / 2021 : 09-42

«Կորոնավիրուսի դեմ այս պատվաստումն ինձ սեռական առումով ավելի ակտիվացրեց»․ Տղամարդը տուգանվել է սահմանափակումները խախտելով մարմնավաճառներին այցելելու համար

85-ամյա իտալացին երկու անգամ տուգանվել է մի ժամից էլ քիչ ժամանակահատվածում կորոնավիրուսի սահմանափակումները խախտելով մարմնավաճառների հետ հանդիպելու համար՝ պնդելով, որ COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո սեռական ցանկությունը «խփել է գլխին»:
Իտալիայի հարավային Էբոլիում կրկնակի խախտման համար տղամարդը 1000 եվրոյի տուգանվել է, հայտնում է The Sun-ը: «COVID-ի այս պատվաստումն ինձ սեռական առումով ավելի ակտիվացրեց»,- ասել է նա ոստիկանությանը: «Ամեն դեպքում տուգանքը լավ ծախսված փողեր են»,- նշել է իտալացին։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ «տղամարդուն առաջին անգամ կանգնեցրել են վաղ առավոտյան այն բանից հետո, երբ նրան նկատել են մարմնավաճառների կողմից օգտագործվող լողափի մոտ կայանված ֆուրգոնի մոտ»: «Նրան ասել են, որ խախտել է պարետային ժամը, 500 եվրոյի տուգանել են ու ազատ արձակել, բայց մեկ ժամ չանցած նրան կանգնեցրել են մարմնավաճառների կողմից օգտագործվող մեկ այլ ֆուրգոնի մոտ եւ տուգանել են եւս 500 եվրոյի»,- ասել է իրավապահը:
Դիտվել է 26834անգամ
Վերջին լուրեր