28 / Ապրիլ / 2021 : 10-45

Առավոտյան նախաճաշ. թթվասերով ձվածեղ

Առավոտյան պետք է անպայման նախաճաշել։ Ձեզ ենք առաջարկում շատ համով նախաճաշ՝ թթվասերով ձվածեղ։
բաղադրիչներ
ձու- 3 հատ
թթվասեր -3 ճաշի գդալ
քերած պանիր -100 գրամ
աղ
սև պղպեղ
բուսայուղ կամ կարագ
Պատրաստման եղանակը
Թավայում տաքացրած բուսայուղի վրա լցնում ենք թթվասերը և հասցնում այն եռման աստիճանի, այնուհետև վրան ենք լցնում ձուն, չենք խառնում, ավելացնում ենք քերած պանիրը, աղը, պղպեղը և փակում թավայի կափարիչը: Թողնում ենք 5 րոպե, մինչև վրայի պանիրը հալվի: Շատ համեղ է ստացվում:
Ցանկության դեպքում մատուցելիս կարող եք ձվածեղի վրա ավելացնել մանր կտրատած թարմ կանաչի։
Բարի ախորժակ :
Դիտվել է 21406անգամ
Վերջին լուրեր