Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2021 : 12-13

Ստամբուլում նախապատրաստվում են ընդունել մեծ երկրաշարժի հարվածը․ Էվակուացման պլան է մշակվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության նախապատրաստած պլանի համաձայն՝ հատուկ տարհանող ծովային նավեր կտեղակայվեն Ստամբուլում, Մարմարի ծովում ակնկալվող հնարավոր խոշոր տարերային աղետի դեպքում տուժածներին տարհանելու համար, գրում է EurAsia Daily-ն։ 16 միլոն բնակչություն ունեցող Թուրքիայի ամենախոշոր քաղաքի համար ծրագիրը կազմվել է ՆԳՆ-ի, Ստամբուլի նահանգապետի աշխատակազմի, Թուրքիայի կառավարությանը կից գործող արտակարգ իրավիճակների հետևանքները չեզոքացնող վարչության հետ համագործակցությամբ։
Ծրագրով առաջարկվում է չորս տարհանման ուղի ՝ ներառյալ ծովային, օդային, ցամաքային և երկաթուղային, 7,5 բալ և ավելի երկրաշարժի դեպքում:
«Ստամբուլում կա 23 տարհանման կենտրոն: Նախ, մենք մարդկանց կհավաքենք այս կենտրոններում։ Որպես երկրորդ քայլ ՝ մենք Ստամբուլից մարդկանց կտեղափոխենք «աջակցող քաղաքներ»՝ օգտագործելով տրանսպորտային բոլոր միջոցները», – թուրքական TRT պետական հեռուստաընկերության եթերում հայտնել է Թուրքիայի ժանդարմերիայի գնդապետ Մեթին Գյունալը:
Դիտվել է 55646անգամ
Վերջին լուրեր