21 / Ապրիլ / 2020 : 12-45

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են․ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան:

Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով:

Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գներն նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում»։

Դիտվել է 3456անգամ
Վերջին լուրեր