Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2020 : 13-49

Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակիցներ ինքնամեկուսացման մեջ են.  փոխնախարար
 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների մի մասն ինքնամեկուսացման մեջ է` հայրենիք վերադառնալ ցանկացող հայրենակիցների հետ շփումից հետո: Այս մասին ապրիլի 21-ին կայացած ճեպազրույցին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Ադոնցի խոսքերով, դիվանագետների աշխատանքն անմիջական կապ ունի քաղաքացիների հետ. «Ես հորդորում եմ, խնդրում եմ մեր քաղաքացիներին, ովքեր Հայաստանից դուրս են, երբ շփման մեջ եք իրար, մեր դեսպանության աշխատակիցների հետ, եթե գիտեք, որ ախտանշաններ ունեք, եթե գիտեք, որ ձեր ընտանիքի անդամները հիվանդ են, մի թաքցրեք»:

 

 

Դիտվել է 3732անգամ
Վերջին լուրեր