30 / Ապրիլ / 2021 : 09-48

«Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ «Կրեմլի գործակալներ» են». Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Հախվերդյանը՝ օտարերկրյա գործակալների, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վտանգի ու ԱՄՆ-ի դերի մասին: «Ո՞ւր է գործող իշխանություն, հա՛մ կա, հա՛մ չկա: Չգիտես՝ սա որ հրաժարական տվեց, էլ ինչի՞ է շարունակում իր ներկայությունը կառավարության մեջ, ես չեմ հասկանում»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով առաջիկա ընտրությունների ու գործող իշխանության վերընտրվելու հավանականության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ «Կրեմլի գործակալներ» են. «Այս վերջինը մի քիչ շատ այս կողմ թպրտաց, այն կողմ թպրտաց, գուցե դա էլ վարժեցված բաներ էին, իրեն վարժեցրել էին, որ այդպես խոսեր: Ամեն դեպքում իրեն շատ կարեւոր էր մեծ աղմուկ, մեծ իրարանցում ստեղծել մեր հասարակության մեջ:
Դրա համար այնքան տխմար բաներ ասեց՝ մեկը մյուսին հակասող, որ հասարակությունը վրդովվի ու ուշադրությունը գնա դեպի ինքը: Մինչդեռ պետք է գնար դեպի ազատություն ու անկախություն: Մեր ժողովորդը փաստացի տեսավ, չնայած կույրեր էլ շատ կան մեջները, որ մեր թշնամին առաջին հերթին ռուսներն են, որոնք թուրքերի հետ համաձայնեցված համագործակցեցին, օկուպացրեցին Ղարաբաղը, ինչպես նաեւ օկուպացրել են Հայաստանը:
Հիմա շատ բաներ կախված է մնացած մեծ խաղացողներից՝ ԱՄՆ»: Հախվերդյանն ասաց, որ այսօր մեր ամենամեծ ու ամենալավ բարեկամը Իրանն է. «Պարսիկները շատ խորը ժողովուրդ են ու շատ լավ գիտեն, թե հայերն ովքեր են: Ռուսները ոչ մի գաղափար չունեն, նրանք ասում են՝ люди кавказской национальности, նրանց համար մեկ է: Իրենք տարածքով են նայում»:
Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում
Դիտվել է 24251անգամ
Վերջին լուրեր