30 / Ապրիլ / 2021 : 17-20

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ գերեվարված 62 հայ զինծառայողների մասին

Պաշտոնական Բաքուն լիովին է հետևում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա կրկին հայտարարել է, թե Ադրբեջանը, եռակողմ համաձայնագրի շրջանակներում, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է հայկական կողմին:
Իսկ անցյալ տարվա նոյեմբերի վերջին գերեվարված 62 հայ զինծառայողների վերաբերյալ Բայրամով նշել է, որ «այդ անձանց առնչությամբ հետաքննությունը շարունակվում է և նրանց գործողություններին իրավական գնահատական պետք է տրվի​​»:
Դիտվել է 30385անգամ
Վերջին լուրեր