Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2021 : 17-51

Այսօր մարդիկ խուսափում են երեկոյան ժամերին երթևեկել դեպի Գորիսի և Կապանի մոտակա գյուղեր. ՄԻՊ

«Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականության սպառնալիքները և նրա նախագահի ապրիլի 12-ի, 13-ի և վերջին ելույթների վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանք անգամ ֆաշիստական բնույթի են և ավելի են ամրապնդում անվտանգության գոտու անհրաժեշտությունը»,- խորհրդարանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության գոտի ձևավորելու անհրաժեշտության մասին՝ օմբուդսմենը շեշտեց, որ ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացnեն, որպեսզի երաշխավորվի հայ բնակչության բնականոն կյանքը, քանի որ դրանք տեղադրվել են տեղի բնակiչների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:


«Այսօր մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին երթևեկել Գորիսից Որոտան, Շուռնուխ, կամ Կապանից Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր՝ այնտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով»,- հայտարարեց Արման Թաթոյանը և տեղեկացրեց, որ իր գրասենյակն այդ վերլուծությունները, փաստերով ներկայացրել է միջազգային կառույցներին և առաջարկել չեզոք գոտի ստեղծելու գաղափարը:
Նա հիշեց վերջերս հայ հովվի ծեծի հանգամանքը և հավելեց, որ կան նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր անասուններ և դրանք հնարավոր չի լինում վերադարձնել:
Նկատելով, որ դա իրավունքների խախտում է՝ օմբուդսմենը շեշտեց, որ երկու երկրների միջև երբևէ տեղի չի ունեցել ո՛չ սահմանագծում, ո՛չ սահմանազատում, իսկ այն անելու դեպքում պետք է հաշվի առնվեն մարդու իրավունքները:
Թաթոյանը նկատեց, որ Սյունիքում կան դեպքեր, երբ քաղաքացին կադաստրային վկայականը ձեռքին չի կարողանում իր հողից օգտվել կամ տունն է կիսվել:
Դիտվել է 11467անգամ
Վերջին լուրեր