30 / Ապրիլ / 2021 : 18-16

«Պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները». Ադրբեջանի արտգործնախարար

Այցով Բաքվում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները», հայտնում է minval.az-ը:
«Ձեռնարկվում են համակարգված և հետևողական քայլեր` տեղահանվածներին ազատագրված տարածքներ վերադարձնելու ուղղությամբ», - հայտարարել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ «հայերը 30 տարի շարունակ ականապատել են այդ տարածքները` հակառակ միջազգային գործընկերների կոչերին» և հավելել, որ «Հայաստանը հրաժարվում է իրենց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները»:
Նա նշել է, որ նոյեմբերի 10-ից ի վեր ականի պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանի 22 քաղաքացի և ևս 100-ը վիրավորվել են՝ հավելելով, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը»:
«Աշխարհի երկրները, միջազգային կազմակերպությունները չպետք է անտարբեր մնան այս խնդրի նկատմամբ», - հայտարարել է Բայրամովը:
Դիտվել է 11926անգամ
Վերջին լուրեր