Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2021 : 19-57

Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան:
«Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք հասկանալ մյուս կողմի դիրքորոշումները, պատմությանը նայել նրանց աչքերով, մեզ դնել նրանց տեղը: Այս գործընթացը ժամանակատար է: Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները: Մենք տեսանք, որ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ճանաչեց հստակ պատմական ճշմարտությունը, ինչպես արել է Լիտվան»,- նշել է Լանդսբերգը՝ համոզմունք հայտնելով, որ փաստերը պետք է ներկայացվեն և գնահատականի արժանանան:
Դիտվել է 15009անգամ
Վերջին լուրեր