01 / Մայիս / 2021 : 12-26

Քիմ Քարդաշյանը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանին

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։

«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն ANCA-ին (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ) և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար։ Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել բարձրացնել իրազեկությունը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- գրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Քիմ Քարդաշյանին։
Դիտվել է 16599անգամ
Վերջին լուրեր