Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մայիս / 2021 : 14-02

Ղրղզստանում սուգ է հայտարարվել

Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին ռազմական հակամարտության հետևանքով մարդկային կորուստների առնչությամբ երկօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Սադիր Ժապարովը՝ մայիսի 1-2-ը Ղրղզստանում սգո օրեր հայտարարելով:

Նախագահի հրամանագրում նշվել է, որ ապրիլի 29-30-ը ղրղզա-տաջիկական սահմանին ռազմական հակամարտության հետևանքով մեծաթիվ զոհեր են գրանցվել ինչպես խաղաղ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինվորականների շրջանում:

Սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները, կդադարեցվեն զվարճացնող հեռուստահաղորդումներն ու մշակութային միջոցառումները: Նախագահականից հայտնել են նաև, որ քայլեր են ձեռնարկվում տուժած ընտանիքներին աջակցություն տրամադրելու նպատակով:

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սահմանային հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի 31 բնակիչ, տուժել են 120-ը: Զոհերի մեծ մասը քաղաքացիական բնակչությունից են:

Հակամարտության գոտուց տարհանվել է շուրջ 10 հազար բնակիչ:
Դիտվել է 13055անգամ
Վերջին լուրեր