01 / Մայիս / 2021 : 16-55

Ինչպես է ՍՈւ-25-ը ոչնչացնում թշնամու դիրքերը. ԶՈՒ ավիացիան պատերազմի 44 օրերին․ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ պաշտպանության նախարարությունն արխիվային կադրեր է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հայկական օդուժի ՍՈւ-25-ը ոչնչացնում թշնամու դիրքերը։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Զինուժի մեդիայի»` այդ մասին պատմող ռեպորտաժը։

Կադրերից երևում է, որ ինքնաթիռը շատ ցածր է թռչում և հարվածներ հասցնում ադրբեջանական դիրքերին (տեսանյութի 1։31 – 1։43 հատվածում)։

Ինչպիսի՞ գործողություններ է ծավալել հայկական օդուժը պատերազմի ժամանակ և ի՞նչ խնդիրներ է լուծել։ Մանրամասներ են ներկայացնում ոլորտի պատասխանատուները՝ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ Գագիկ Ասլանյանը, ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ Ռուստամ Խաչատրյանը։
Մանրամասները տեսանյութում։



Դիտվել է 118433անգամ
Վերջին լուրեր