03 / Մայիս / 2021 : 14-12

Հաստատ մի օր Լոս Անջելեսի փողոցներից մեկում հանդիպելու եմ նրան ու հարցնելու եմ, իսկ ինքն արդյոք այսօր ամաչո՞ւմ է մեզ հրամցրած ստերի համար

Կիրակի օրը Լոս Անջելեսում տեղի է ունեցել 44 օր մի ամբողջ ժողովրդի իր ստերով խաբած, իսկ այս օրերին ԱՄՆ-ում անհոգ ապրող արծրուն հովհաննիսյանի գրքի շնորհանդես-գինեձոնը:

Հոկտեմբերի 19-ին, երբ թշնամին արդեն Իշխանաձորում էր ու ինձ պես շատերը մտահոգությամբ գրում էին, որ եթե հաղթում ենք ապա թշնամին ի՞նչ է անում Հայաստանի սահմանների մերձակայքում, հիշյալ անձը մեզ ամոթանք տալով հոխորտում էր, թե մենք ամաչելու ենք մեր գրածի համար:

Հաստատ մի օր Լոս Անջելեսի փողոցներից մեկում հանդիպելու եմ նրան ու հարցնելու եմ, իսկ ինքն արդյոք այսօր ամաչո՞ւմ է մեզ հրամցրած ստերի համար:
Ռոբերտ Մարգարյան
Դիտվել է 30364անգամ
Վերջին լուրեր