04 / Մայիս / 2021 : 12-40
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Հանրային տրամադրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը չի պատրաստվում գնալ ընտրությունների։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում։ Սա լուրջ խնդիր է, որի լուծմանը պետք է ուղղել զգալի ջանքեր։ Սա նույնիսկ ավելի կարևոր խնդիր է, քան՝ սեփական ծրագրերը և քարոզարշավը։ Ընտրության չգնալը ներկա մթնոլորտի և հետպատերազմյան իրականությունից փախուստի փորձ է։ Հարյուր հազարավոր մեր քաղաքացիները չեն ուզում հավատալ, որ սա ընտրություն է Հայաստանի լինելու և չլինելու մեջ։ Ընդունենք, որ նման բան գիտակցելը բարդ ու ծանր գործ է, շատ ավելի հեշտ է սա համարել թեկնածուների կամ կուսակցությունների միջև հերթական ընտրություն և տարբեր պատճառաբանություններով մերժել բոլորին։
Տանը մնալը ոչ մի արդարացում չունի։ Արդարացում չէ «ու՞մ քվեարկել, լավ թեկնածու չկա» ձևակերպումը։ Արդարացում չէ «հիասթափված ենք, մեզնից բան կախված չէ» հոգեվիճակը։ Արդարացում չէ արտագաղթելու որոշումը կամ նույնիսկ սկսված գործընթացը։ Իսկ ինչո՞ւ արդարացված չէ։
Սա քվեարկություն է առաջին հերթին պարտությունը մերժելու մասին։ Սա հարգանքի տուրք է անցյալի, և արժանապատվության քայլ՝ ներկա և ապագա սերունդների համար։
Պարտության սիմվոլի հեռացումով է միայն հնարավոր Հայաստանում նոր էջ բացել։
Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է՝ մենք մեզ և մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարավորություն։ Դա նշանակում է նաև, որ մենք վստահության քվե ենք տալիս Ալիևին։
Տանը մնալով՝ մենք այո ենք ասում՝ Ալիևի բոլոր ծրագրերին, մենք այո ենք ասում մեր ստորացմանը, մենք այո ենք ասում նոր պատերազմին։
Անհատական կամ կուսակցական քարոզարշավից ավելի կարևոր է մոտիվացնել ժողովրդին՝ գնալ քվեարկության։ Պետք է մոտիվացնել յուրաքանչյուրին՝ իր մասնակցությունը բերելու Հայաստանում նոր էջի բացմանը»։
Դիտվել է
10773անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
11 / Փետրվար / 2020
Հանրաքվեի հակառակ կողմը
Օրերս ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց՝ հանրաքվեի միջոցով իմանալ՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Այսինքն՝ բազմաչարչար ու տխրահռչակ հարևան Պողոսը,...
31 / Մարտ / 2020
Այսօր լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...
29 / Մարտ / 2020
Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը
1981թ.ASALA-ի անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ...
30 / Մարտ / 2020
Մեկուսացված անձանց կարող են սմարթֆոններ տրամադրել, կամ ոստիկան տեղակայել տան առջև
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում լրացում կատարելու օրենսդրական...
30 / Մարտ / 2020
Ենթադրենք՝ կա մեկը, ով վաղուց ցանկանում է սպանել որևէ մեկին, մտածում է ձևերի մասին, և ահա իմանում...
Ազգային ժողովը քննարկում է կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում նրանց չհերձելու հարցը: Կառավարությունն առաջարկում է չհերձել կորոնավիրուսից մահացածներին, քանի դեռ չկան հատուկ դիահերձարաններ:...
30 / Մարտ / 2020
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է (տեսանյութ)
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է Մանրամասները՝ տեսանյութում։
30 / Մարտ / 2020
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր...
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր
Մանրամասները՝ տեսանյութում։