04 / Մայիս / 2021 : 13-22

Ռուսաստանը չի համարձակվել ուղղակիորեն միջամտել Արցախյան պատերազմին․ ԱՄՆ ՊՆ հետախուզություն

Ըստ ԱՄՆ ՊՆ հետախուզության՝ Ռուսաստանը չի համարձակվել ուղղակիորեն միջամտել Արցախյան պատերազմին
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետախուզական գործակալությունը Սենատի լսումների համար պատրաստել է զեկույց 2021 թվականին գլոբալ սպառնալիքների վերաբերյալ:

Զեկույցը կենտրոնացած է Չինաստանի ու Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների «հասցեին ուղղված սպառնալիքներին»:

Փաստաթղթում Ռուսաստանի զինված ուժերը նշված են որպես ԱՄՆ-ի գոյության պոտենցիալ սպառնալիք, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների երկայնքով գտնվող երկրներում ազդեցությունը պահպանելու գործիք, որով Մոսկվան կարող է մարտահրավեր նետել Վաշինգտոնի գլոբալ ղեկավարությանը:

ԱՄՆ ՊՆ հետախուզության վարչության զեկույցը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմին և նշել, որ Ռուսաստանը չէր համարձակվում ուղղակիորեն միջամտել ինչպես Լեռնային Ղարաբաղում պատերազմին, այնպես էլ Բելառուսի ներքին գործերին (ընդդիմության ցույցերի ֆոնին), բայց այլ մեթոդներով փորձել է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում համարվում է Կովկասում Մոսկվայի ազդեցության մեծացում: Ըստ զեկույցի՝ ռազմական ուժի սպառնալիքը մնում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակը։

Նշվում է, որ ՌԴ–ի միջնորդությունն օգնել է դադարեցնել պատերազմը Արցախում, որը նրան տվել է հնարավորություն մեծացնելու իր ռազմական և տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։
Դիտվել է 48607անգամ
Վերջին լուրեր