04 / Մայիս / 2021 : 14-39

Բայդենն ԱՄՆ-ին թույլատրել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին

Բայդենն ԱՄՆ-ին թույլատրել է ռազմական ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարաձգել է Ազատության աջակցության ակտի 907-րդ փոփոխության կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի ռազմական օգնությունը Ադրբեջանին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 907-րդ փոփոխության չկիրառման ռեժիմի երկարացման մասին:

907 ուղղումն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1992 թ. և արգելում է ԱՄՆ վարչակազմին՝ օգնություն տրամադրել Բաքվին կառավարական գծով`կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ:

Այնուամենայնիվ, 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Կոնգրեսը ընդունեց «Արտասահմանյան հատկացումների մասին» օրենքը՝ ամերիկացի նախագահին տալով 907 փոփոխությունից հրաժարվելու լիազորություն:

Պետք է հավելենք նաև, որ, սկսած 2001 թվականից, ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ շրջանցում էր այդ օրենքը, սակայն այս տարվա շրջանցումը տարակուսանք է առաջացնում 2020 թ. աշնանը տեղի ունեցած պատերազմում Ադրբեջանի իրականացրած գործողությունների պատճառով։
Դիտվել է 16614անգամ
Վերջին լուրեր