04 / Մայիս / 2021 : 16-11

Իրանում զոհվել Է Շվեյցարիայի դեսպանության բարձրաստիճան աշխատակցուհին

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության բարձրաստիճան աշխատակցուհին զոհվել Է՝ ընկնելով բարձրահարկ շենքից, որտեղ նա ապրում Էր (չի ճշտվում՝ կինն ընկել Է տանիքից, թե պատուհանից): IRNA գործակալության տվյալներով՝ նա ապրում Էր 18-րդ հարկում,տեղեկացնում Է Արմենպրեսը։

Ինչպես նշում Է BBC-ն, վկայակոչելով «Մեհր» գործակալությանը, 51-ամյա կինը դեսպանության առաջին քարտուղարն Էր: Նրա անունը չի նշվում: Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը հաստատել Է, որ իրենց աշխատակցուհին մահացել Է դժբախտ պատահարի հետեւանքով: Շվեյցարիան Իրանում ԱՄՆ-ի շահերն Է ներկայացնում այն պահից, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հարաբերությունները խզեցին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից շատ չանցած, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Դիտվել է 7597անգամ
Վերջին լուրեր