05 / Մայիս / 2021 : 17-35

Թուրքիայում ձերբակալվել են ուկրաինացի կանայք՝ «անպարկեշտ պահվածքի համար» (տեսանյութ)

Թուրքիայում «անպարկեշտ պահվածքի համար» ձերբակալվել են ուկրաինացի կանայք, զբոսանավի վրա մերկ լուսանկարներ անելու համար, գրում է REN TV- ն՝ հղում անելով տեղական լրատվական պորտալներին: Աղջիկներից մեկի խոսքով՝ նա և իր ընկերները նավարկել են Մուղլա նահանգի Գոչեկ քաղաքի ափի մոտ գտնվող զբոսանավով:

Զբոսաշրջիկները որոշել են մերկ ֆոտոսեսիա կազմակերպել: Դա բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում: Դեպքի պատճառով՝ զբոսաշրջիկները ոստիկանություն են կանչվել:

Ուկրաինացի կինը հիշել է Դուբայում տեղի ունեցած ևս մեկ նման դեպքի մասին, երբ մերկ երիտասարդ կանայք լուսանկարվում էին Դուբայի Մարինա հանգստյան գոտու երկնաքերի պատշգամբում: Արդյունքում՝ ֆոտոսեսիայի մասնակիցները արտաքսվեցին Դուբայից: «Ինչպես արդեն հասկացաք, մահմեդական երկրներում ավելի լավ է մերկ լուսանկարներ չանել: Բայց դա հասկանալու համար հարկավոր է թույլ տալ ինքներդ ձեզ սխալվել: Կամ արեք դա հնարավորինս զուսպ»,- ասել է գործակալության ուկրաինուհի զրուցակիցը։
Դիտվել է 185216անգամ
Վերջին լուրեր