21 / Ապրիլ / 2020 : 17-57

Սպանախով աղցան

 Սպանախը С  վիտամինով հարուստ բանջարեղեն է: Ու լավն այն է, որ այդ վիտամինը եփելու ընթացքում չի քայքայվում: Սպանախը հարուստ է հանքանյութերով, այդ թվում` յոդով: Բանջարեղենների մեջ սպանախը յոդի պարունակությամբ առաջին տեղն է զբաղեցնում:

Այն հարուստ է նաև կալիումով, սպանախի քլորոֆիլը բաղադրությամբ  մոտ է  մարդու հեմոգլոբինին իսկ բանջարեղենի բաղադրության մեջ առկա պղինձը նպաստում է արյունաստեղծմանը:

Բաղադրությունը`

2 կապ սպանախ
1 հատ գազար
0.5 կապ մաղադանոս
0.5 կապ համեմ
0.5 կապ կանաչ սոխ
1 թ/գ քունջութ
1 ճ/գ քացախ
3 ճ/գ ձեթ
աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`

1.Սպանախը լավ լվանալ և ձեռքով կտրատել:
2.Կանաչիները և սոխը լվանալ և կտրատել:
3.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով: Բոլորը բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ, ավելացնել ձեթը, քացախը, քունջութը, համեմել աղով և պղպեղով:

Բարի ախորժակ

Դիտվել է 32665անգամ
Վերջին լուրեր