Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2021 : 12-27

Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից գնել է 117,3 միլիոն ԱՄՆ դոլարի զենք

2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով՝ Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական զենքի գնման հարցում. հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի՝ հունվար-ապրիլին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն ապրանքների արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 47,7% -ով՝ մինչև 949,744 մլն դոլար: Հիմնական գնորդը 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին Միացյալ Նահանգներն էին՝ 386.113 միլիոն դոլար (56% աճ)»,- նշում է գործակալությունը:

Ադրբեջանը երկրորդ տեղում է: Հունվար-ապրիլ ամիսներին այս երկիրը Թուրքիայից 117,315 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Ադրբեջանին հաջորդում են ԱՄԷ-ն`90.299 միլիոն դոլար, Բանգլադեշը՝ 57.827 միլիոն դոլար, և Գերմանիան` 50.014 միլիոն դոլար:
Դիտվել է 10096անգամ
Վերջին լուրեր