07 / Մայիս / 2021 : 16-02

Կոմիտասի երազանքն՝ իրականություն․ ձեզ ենք ներկայացնում վերհանված երգերից մեկը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» նախագիծը ներկայացնում է Կոմիտասի «Առնեմ էրթամ իմ յարը» հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է հարսանեկան խնջույքի ժամանակ փեսայի անունից, սակայն՝ մեկ ուրիշի կատարմամբ : Ռեժիսոր՝ Արման Երիցյան Կատարող՝ Սևադա Համբարձումյան Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. III, «Հայաստան» հրատ., Երևան, 1969

Հոլովակը պատրաստել է Yelaket.am-ը։

Նշենք, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ողջ տեղեկատվական քաղաքականությունն իրականացրել է Հայկական տեղեկատվական կենտրոնը/ Yelaket.am, Ելակետ լրատվական գործակալությունը/` հոդվածներից, հոլովակներից, ֆիլմերից մինչև հաղորդաշարեր՝ համագործակցելով «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հետ։
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին: Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում:

Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ հրատարակվեցին հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու դարձան հանրությանը:

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:

Նախագծի պրոդյուսերն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը:

Նախագծի տեղեկատվական քաղաքականության պլանավորման և իրականացման աշխատանքային խմբի ղեկավարը, նախագծի PR մենեջերը Հայկական տեղեկատվական կենտրոնի, Մեդիա Ասոցացիայի/Yelaket.am, YerevanNews.am, Econews.am/ հիմնադիր Հայկ Մարկոսյանն է։

Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների ու նախատեսվող միջոցառումների մասին։

Դիտեք «Առնեմ էրթամ իմ յարը» տեսահոլովակը ստորև
Դիտվել է 6630անգամ
Վերջին լուրեր