07 / Մայիս / 2021 : 17-05
Հաջող բիզնես վարելու համար պակաս կարևոր չէ գրագետ PR-ը. «AIC»-ի և «Media Association»-ի հիմնադիր Հայկ Մարկոսյան
Հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետն այսօր աշխարհում համարվում է ամենապահանջվածներից մեկը: Ի՞նչ է նշանակում հասարակայնության հետ կապեր, որքանո՞վ է այն կարևոր և որքանո՞վ է զարգացած Հայաստանում: Այս բոլոր հացերի պատասխանները փորձեցինք ստանալ հանրային կապերի մասնագետ, AIC (Էյ Այ Սի) և Media Association (Մեդիա Ասոցացիա) կազմակերպության հիմնադիր Հայկ Մարկոսյանի հետ հարցազրույցի ընթացքում, ում անվան հետ են կապված բազմաթիվ հաջողված նախագծեր, ինչպես նաև՝ հասարակական նշանակության տարաբնույթ ասպարեզներում ծավալված PR արշավներ։ -Դա բոլորովին էլ պատահական չէ, քանի որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական հոսքը անհամեմատելի մեծ չափերի է հասել և այն կառավարելը մի քանի անգամ ավելի է բարդացել: Այսօր հասարակությունը հնարավորություն է ստացել ստանալ տեղեկատվություն անթիվ-անհամար աբյուրներից, ավելի բաց և անկաշկանդ պայմաններում արտահայտել սեփական կարծիքը և անգամ թելադրել այն: Այսօր անգամ գործարար ոլորտն է կախվածության մեջ գտնվում հասարակական կարծիքից, հասարակական նախընտրություններից և տրամադրություններից: Ուստի հաջող բիզնես վարելու, հաջող իմիջ ստեղծելու և այն ամրապնդելու համար պակաս կարևոր չէ այն գործիքակազմը, որը տրամադրում է PR-ը: Ոչ բավարար ուշադրությունն այս ոլորտին կամ դրա իսպառ բացակայությունը կարող են նույնիսկ ճակատագրական լինել անհատի կամ կազմակերպության համար:
-Ի՞նչ կասեք Հայաստանում PR մշակույթի ձևավորման մասին: Ի՞նչ զարգացման մակարդակի վրա է այն գտնվում տեղական շուկայում:
-Մենք չենք կարող չինտեգրվել կամ չզգալ այն բոլոր գլոբալ փոփոխությունների ազդեցությունը և հետևանքները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Նույնը վերաբերում է նաև հանրային կապերին: Ես տեսնում եմ բավականին մեծ առաջընթաց այս ոլորտի զարգացման միտումներում: Իհարկե, մենք դեռ շատ բան ունենք սովորելու, հղկելու և կատարելագործելու՝ թե՛ համապատասխան մասնագետների ապահովման, թե՛ փորձի փոխանակման և թե՛ այս ոլորտի մշակույթի զարգացման առումով: Եթե նախկինում շատ հաճախ PR ասվածն այնքան էլ լուրջ չէր ընդունվում, այսօր այն պարզապես հրամայական է դառնում:
-Ի վերջո, PR-ն օգտագործվում է հանրային կարծիքն ուսումնասիրելու, դրան պարզապես ծանոթանալու՞, թե՞ հասարակական կարծիքը փոխելու և դրա վրա ներգործություն ունենալու համար:
-Մենք արդեն խոսեցինք PR գործիքակազմի կարևորության մասին: Այն բավականին հարուստ է, և գրագետ կիրառելու դեպքում կարելի է ոչ միայն ամբողջական պատկերացում կազմել հասարակական կարծիքի մասին, այլ նաև վերափոխել այն և ցանկալի ազդեցություն ունենալ դրա վրա: Եթե սահմանափակվել պարզապես տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ, կարելի է ասել սա գործի կեսն է միայն: Պետք է կարողանլա ճիշտ հետևություններ անել առկա տեղեկատվությունից և մշակել քայլերի ու գործողությունների հետագա ռազմավարությունը:
-Որպես PR մասնագետ ի՞նչ գնահատական կտաք պետական իշխանություն-հանրություն տեղեկատվական հարաբերություններին։ -Տարեցտարի այն ձեռք է բերում ավելի ինտերակտիվ բնույթ, ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռելով կարճ ժամկետում ստանալ իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, սակայն մտահոգիչ է դեռ մնում պետական կառույցների կայքէջերի աշխատանքը, որոնցում տեղեկատվական քաոս է տիրում ու հաճախ չի թարմացվում: Այդուհանդերձ տվյալ խնդիրը գտնվում է ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում։
-Ինչու՞մ է կայանում Ձեր հաջողության գրավականը։
-Պետք է շատ աշխատել, անկախ մասնագիտությունից ու չդադարել մեծացնել գիտելիքների պաշարը, որպեսզի հնարավորություն ունենաս պրոֆեսիոնալ միջավայրում գտնես քո տեղը՝ քեզ նման մասնագետների հետ: Կարևորը, որ կատարած աշխատանքդ լինի արդյունավետ, որպեսզի հետագայում էլ կարողանաս մեծ նախագծեր իրականացնել՝ լավ արդյունքի ու լավ գործընկերներ ձեռք բերելու համար։
Մեր զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ բացի ձեռք բերված բարձր գիտելիքներն ու աշխատասիրությունը, հաջողության ամենամեծ գրավականներից մեկը համառորեն և նպատակային այդ ամենը կիրառելն է։
Դիտվել է
21432անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...