07 / Մայիս / 2021 : 17-28

Ի՞նչ ընկերություն է «Մեդիա Ասոցիացիան». ներկայացնում ենք գործունեությունը և կատարած աշխատանքները

«Մեդիա ասոցիացիան» տեղեկատվական ոլորտում աշխատանքներ իրականացնող մեծ ընկերություն է, որն իր մեջ ներառում է լրատվական գործակալություն, տպագիր ամսագիր, մամուլի ակումբ, օնլայն TV-ի ևր մի քանի տեղեկատվական կայքեր։
Ընկերությունն իրականացրել է մի շարք խոշոր նախագծեր։

«Մեդիա ասոցիացիայի» թիմը «Հայկական տեղեկատվական կենտրոնի» հետ համատեղ իրականացրել է Հայաստանում առաջին անգան տեղի ունեցող ճողվածքների և որովայնի առաջային պատի վիրահատությանը նվիրված IHC ARMENIA 2019 միջազգային կոնֆերանսի կազմակերպումն ու տեղեկատվական ողջ հոսքը, որի մասնակցեցին 150 վիրաբույժներ, կլինիկական օրդինատորներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 20 երկրներից։

«Մեդիա ասոցիացիայի» թիմը համագործակցելով «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հետ իրականացրել է հայկական «Ազգային երաժշտական գանձարանի» նախագծի ողջ տեղեկատվական քաղաքականնությունը հոդվածներից, տեսահոլովակներից, ֆիլմերից մինչև հաղորդաշարերը։
Կատարվեց Կոմիտաս Վարդապետի երազանքը։ Առաջին անգամ նոտարագրված մեղեդիներով լույս ընծայվեց «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ծողովածուն, որում ներկայացված 100 երգերը Կոմիտաս վարդապետը գրառել էր Արևմտյան և Արևելյան հայաստանի գավառներից։

Թիմը Հայաստանի Հանրապետության մի շարք նախարարությունների և «Հայկական տեղեկատվական կենտրոնի» հետ համատեղ նկարահանել է նաև պատմական, մշակութային, ուսուցողական ֆիլմեր։

«Մեդիա ասոցիացիան» և «Գիհի հոգեբանների և հայագետների միավորումը» համատեղ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացրել են նոր նախագիծ ՝ «Տոմարային ծիսաշար» խորագրով։
Ընկերությունը նախաձեռնել և հրատարակել է MEDIFELED հայ-ամերիկան բժշկական ամսագիրը։ Բժշկական այս հարթակը միտված է ներկայացնելու առողջապահական ոլորտի արդիական խնդիրները, նորորար առաջարկները և խորհուրդները։ Այն մի հարթակ է որտեղ նաև, առողջապահական ոլորտի տարբեր մասնագետներ ներկայացնում են իրենց փորձը։
Պատմում տարբեր հիվանդությունների բուժման, ճիշտ ախտորոշման, առողջ ապրելակերպի, այդ թվում նար բժշկական և այլ ծառայությունների մասին։

«Մեդիա ասոցիացիա»-ի հիմնադիրն է ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական քաղաքականության մասնագետ Հայկ Մարկոսյանը։
«Մեդիա ասոցիացիային» պատկանող հարթակներն են yelaket.am գործակալությունը և yn.am լրատվական կայքը, EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայքը, «MEDIFELED» հայ-ամերիկան բժշկական ամսագիրը, yelaket լրատվական մամուլի ակումբը։

Դիտվել է 5596անգամ
Վերջին լուրեր