Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մայիս / 2021 : 11-52

«Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի միջև:

Ղազարյանն, անդրադառնալով ԱԺ ամբիոնից Թաթոյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը վերաբերող քննադատական ելույթին, ասաց. «Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք իշխանության հակառակ կողմը չեք, և եթե ինչ-որ մեկը Ձեզ Ձեր ուզած ձևով չի լուսաբանում, դա ավտոմատ չի նշանակում դառնալ իշխանական քարոզ, իսկ եթե այդպես է, ինչպես Դուք եք պնդում, ուրեմն Դուք ընդդիմադիր եք»:

Ի պատասխան ՀՀ ՄԻՊ-ն ասաց. «Ես այստեղ եկել եմ հարցազրույցի համար, չեմ եկել Ձեր գնահատականների համար: Դուք հիմա գնահատականներ եք տալիս և նաև շահարկող բնույթի խոսքեր ասում: Խնդրում եմ այդպես չանել: Ես եկել եմ այստեղ՝ հարցեր լսելու և հարցերին պատասխաններ տալու»:


Մանրամասները՝ տեսանյութում:
Դիտվել է 37106անգամ
Վերջին լուրեր