09 / Մայիս / 2021 : 13-22
Covid-անվտանգ տուրիզմ Վրաստանում. ի՞նչ է պետք իմանալ Վրաստան այցելելու համար
Վրաստանում մայիսի 6-ին մեկնարկել է տուրիստական սեկտորի ներկայացուցիչների պատվաստման գրանցման գործընթացը: Պատվաստումը լինելու է կամավոր, սակայն վարակաբանները գտնում են՝ առավելագույն «կանաչ» տուրիզմ ապահովելու համար անհրաժեշտ է, որ այս ոլորտի ներկայացուցիչները պատվաստվեն: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Կառավարությանը պետք է ներկայացվեն հյուրանոցների, ռեստորանների, ծառայության ոլորտի պատվաստվել ցանկացող ներկայացուցիչների ցուցակները: Տուրիստական սեկտորում աշխատողները կպատվաստվեն չինական Sinopharm տեսակի պատվաստանյութով: Նրանց, ինչպես նաև այլ քաղաքացիների համար մշակվում են հատուկ քիվիդ անձնագրեր, որտեղ կլինի ողջ անձնական տեղեկությունը պատվաստման մասին:
Վրաստանը զբոսաշրջիկների համար առավել ապահով դարձնելու նպատակով մշակվում է հատուկ ծրագիր: Հարցի հետ կապված օրեր առաջ խոսել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
«Հավանաբար, զբոսաշրջիկներին կհատկացվեն անհատական QR կոդեր, որոնցով կվերահսկվի՝ պատվաստվա՞ծ են արդյոք ամբողջական՝ երկու չափաբաժնով (մեկանգամյա պատվաստումը չի պաշտպանում, հետևաբար՝ չի էլ հաշվվում), արդյո՞ք հանձնել են PCR թեստ վերջին 72 ժամվա ընթացքում, արդյո՞ք հիվանդացել են կորոնավիրուսով նախկինում: Այս ամենը հատուկ պորտալում կհրապարակվի ու լավ գործիք կլինի մասնավոր սեկտորի աշխատանքի համար»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:
Ի՞նչ է պետք իմանալ օդային ճանապարհով Վրաստան մուտք գործելու համար. անգլերեն կամ վրացերեն լեզվով հատուկ հաստատված փաստաթուղթ առ այն, որ անձը երկու չափաբաժին պատվաստում է կատարել, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան:
Հաշվի առնելով, որ եվրոպական որոշ երկրներ արգելում են մուտքն այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել ԱՀԿ-ի կողմից ճանաչված պատվաստանյութերով, Ալիք Մեդիան կապվել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հետ ու ճշտել, որ Վրաստանում նման սահմանափակումներ չկան՝ ցանկացած անձ, ով երկու չափաբաժնով պատվաստվել է ցանկացած պատվաստանյութով, կարող է այցելել Վրաստան:
Միայն այս դեպքում է հնարավոր երկիր մուտք գործել առանց հավելյալ պայմանների, մնացած դեպքում գործում են հետևյալ կանոնակարգերը՝ կոնկրետ երկրների համար՝ խոսքը Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիներն ու ռեզիդենտների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիների մասին է.
Վրաստան կարող են հասնել միայն ուղիղ` նշված երկրներից` ներառյալ 3-րդ երկրով տարանցիկի իրավունքովՍահմանին պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան` արված ճանապարհորդությունից առաջ ոչ շուտ, քան 72 ժամըՎրաստան հասնելուց 3 օր անց պետք է իրենց հաշվին հավելյալ թեստավորում անցնենՍահմանը հատելուց առաջ պետք է հատուկ ձևաթուղթ լրացնել` նշելով 14-օրյա ճանապարհորդությունների ծրագիրն ու կոնտակտային տվյալներ թողնել (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և այլն)Մեծ Բրիտանիայից ժամանողների համար 12-օրյա կարանտինը պարտադիր է, այս դեպքում թեստի պատասխանն ու 3 օր անց հավելյալ թեստավորումը պարտադիր չեն:
Վրաստանում այս փուլում փակ են ցամաքային սահմանները, թեև այս խնդիրը ևս բարձրացվել է կառավարության նիստերից մեկի ընթացքում։
Դիտվել է
30037անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...