21 / Ապրիլ / 2020 : 21-25

Բուլղարիայում 700-ամյա քարե եկեղեցի է հայտնաբերվել

Բուլղարական հնագույն Չերվեն քաղաքում հնագետները 14-րդ դարին թվագրվող քարե եկեղեցու որմնանկարներով պատեր են հայտնաբերել, հայտնում է The History Blog պորտալը։ Այն Չերվենի հնագիտական տեղանքում հայտնաբերված 16-րդ եկեղեցին է, որի մասին նախկինում տեղեկություններ չեն եղել։

Եկեղեցու՝ ներկված պատերի մաս են կազմում որմնանկարների որոշ հատվածները, ինչպես նաև սուրբ զորքերի՝ մասամբ պահպանված տեսարանները, նշում է աղբյուրը:

Որմնանկարներից որոշները վերականգնման են ուղարկվել՝ դրանք նոր մակերեսի վրա «կայունացնելու» նպատակով։

Ավելի ուշ այս որմնանկարները նաև թանգարանում կցուցադրվեն։

Դիտվել է 8101անգամ
Վերջին լուրեր