10 / Մայիս / 2021 : 18-12

Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի նախագահը մեկնել է Նախիջևան, նրա այցի կապակցությամբ մի շարք օբյեկտներ են բացվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Օդանավակայանը տեղակայված է առանձին համազորային բանակի տարածքում։

Այցի ընթացքում նա մասնակցել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու բացմանը, Կենտրոնական հոսպիտալի, արհեստական բեղմնավորման կենտրոնի, Ջուլֆա-Օրդուբադ մայրուղային ավտոճանապարհի բացման արարողությանը, ծանոթացել Օրդուբադի հիդրոէլեկտրակայանի կառուցման ընթացքին:

Ալիևի վերջին անգամ Նախիջևան էր այցելել 2018 թվականին:
Դիտվել է 13247անգամ
Վերջին լուրեր