Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մայիս / 2021 : 11-58

Պուտինի թիմը հաղթել է Գիշերային հոկեյի լիգայի խաղում (տեսանյութ)


Արդեն 10 տարի է, ինչ Գիշերային հոկեյի լիգան ոչ միայն հաջողությամբ գոյություն ունի, այլև գրավել է հանդիսատեսի ուշադրությունը ամբողջ երկրից:
Մրցույթի շրջանակներում հանդիպումներն անցկացվեցին Սոչիում՝ ավանդական գալա-խաղ ռուսական հոկեյի լեգենդների մասնակցությամբ։

Մայիսի 10-ին «Հոկեյի լեգենդների» թիմը հանդիպեց «Գիշերային հոկեյի» լիգայի թիմի հետ: Խաղն անցավ թեժ պայքարում։

Արդեն 29 վայրկյանում Վլադիմիր Պուտինը բացեց հաշիվը։ Նշենք փոխանցումը ՌԴ նախագահին կատարեց Պավել Բուրեն։

ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում խփել է 8 ութ գոլ: Խաղին մասնակցում էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հանդիպումն ավարտվեց 13: 9 հաշվով ՝ հօգուտ Պուտինի թիմի՝ « Հոկեյի լեգենդների»:

Գոլերի հեղինակ դարձան նաեւ Վիտալի Պրոխորովը, Սերգեյ Շոյգուն ու Իգոր Լարիոնովը: Պուտինը հանդիպումը անցկացրեց կարմիր հմազգեստով`իր ավանդական 11 համարի ներքո:
Նշենք, որ խաղի մեկնարկից առաջ Ռուսաստանի ղեկավարը մասնակցել է հոկեյիստ Պավել Բուրեի` «Հայրենիքին վաստակի շքանշան» IV աստիճանի պարգևատրման արարողությանը:

Գիշերային հոկեյի լիգան հիմնադրվել է 2011 թվականին, Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Այն դարձել է առաջատար սիրողական սպորտային կազմակերպություն

yelaket.am

Դիտվել է 6040անգամ
Վերջին լուրեր