Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մայիս / 2021 : 12-22

«Վստահաբար կարող եմ ասել՝ 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը», որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի»․ Ալիև

40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը», որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի: Այս մասին AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է www.tert.am-ը։

Նա նշել է՝ այդ միջանցքի բացումը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է:

«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել այդ հարցի շուրջ։ Վստահաբար կարող եմ ասել՝ երկաթուղային միջանցքը կբացվի։ Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ»։


«Արևելյան Զանգեզուրում գտնվող Զանգելանի միացումը մեր հինավուրց հողին՝ արևմտյան Զանգեզուրին, այնուհետև Օրդուբադի միջոցով Նախիջևանին և Թուրքիային, լինելու է մեր հաջորդ պատմական ձեռքբերումը»,- հայտարարել է նա։
Դիտվել է 51028անգամ
Վերջին լուրեր