12 / Մայիս / 2021 : 15-20

Մայիսի 16-20-ը Ադրբեջանում կանցկացվի խոշոր զորավարժություն

Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 16-20-նն անցկացվելիք վարժանքներին ներգրավվելու է շուրջ 15000 անզնակազմ, մինչև 300 միավոր տանկ և զրահատեխնիկա, 400 միավոր հրթիռահրետանային միջոց, 550 միավոր ավիացիոն միջոց և տարբեր ԱԹՍ-ներ։ Գրում է Ռազմինֆոն։

Վարժանքների հայտարարվող նպատակն է հատուկ նշանակության ուժերի, հրթիռահրետանային զորքերի և համազորային միավորումների աշխատանքի ներդաշնակումը։ Զորավարժության ընթացքում նախատեսվում է նաև «հակաահաբեկչական» բնույթի վարժանքների կատարում։

Հիշեցնենք, որ նման կարգի զորավարժություններ Ադրբեջանում անկացվում են տարեկան 3-4 անգամ՝ ըստ տարվա եղանակների: Նախորդ տարի մայիսին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն: Նման զորավարժություն անցկացվել էր նաև 2019-ի մայիսին, 2018-ի հուլիսի սկզբին, իսկ 2017-ին եղել էր հունիսի սկզբին:
Դիտվել է 18482անգամ
Վերջին լուրեր