12 / Մայիս / 2021 : 15-47

Ես էս հասարակության հատվածից վախենում եմ, իրանք ոչ ադեկվատ են ու կարող են ամեն բան անել, որը չի բխում պետություն և հասարակություն շահերից

Արդեն հոգեխանգարմունքի աստիճան իրականությունից կտրված են որոշ շրջանակներ։ Վահե Հակոբյանը (Սյունիքի նախկին մարզպետ) հարցազրույցի ընթացքում ասել է, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզում շրջափակել են հայկական հենակետ, պնդել են որ դա իրենց տարածքն է։ Նախկին մարզպետը նաև հավելել է, որ Ռուսները արդեն բանակցում են` մի խոսքով չոր ինֆո։
Նայում ես տակի մեկնաբանությունները, որտեղ խոհանոցային գումարտակի վառ ներկայացուցիչները իրենց ուղեղի չափանիշներով ինչ֊որ մեղադրանքներ են հնչեցնում, որոնք իրականության հետ, առհասարակ կապ չունեն։ Տիեզերքի արարումից ի վեր նման փսիխոզի երևի թե մարդկությունը չի հանդիպել։
Ես էս հասարակության հատվածից վախենում եմ, իրանք ոչ ադեկվատ են ու կարող են ամեն բան անել, որը չի բխում պետություն և հասարակություն շահերից։

Էդգար Խաչատրյան
Դիտվել է 7943անգամ
Վերջին լուրեր