22 / Ապրիլ / 2020 : 09-11

 

 Ժուլիեն․ Բաղադրատոմս Ֆրանսիայից

 

 

Բաղադրամասեր

500 գ սունկ շամպինիոն

50 գ պանիր,

50 գ սոխ,

500 գ հավի կրծքամիս,

50 գ կարագ,

50 գ ալյուր,

200 գ կաթ,

ձեթ,

աղը,

պղպեղը՝ ըստ ճաշակի  

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը տապակել մինչև դարչնագույն դառնալը, այնուհետև պատրաստել սոխառած, վրան ավելացնել մանր կտրտած սունկ և կտրտած կիսաեփ հավի կրծքամիսը:

Ալյուրը լցնել տապակը, 1-2 րոպե հետո ավելացնել կարագը և կաթը, եփել 5 րոպե:

Ստացված զանգվածը լցնել հավի կրծքամսի և սունկի վրա, վրան քերել պանիրը:

Դնել ջեռոցը 180՞ տակ և թողնել 15 րոպե:

Պատրաստի ժուլիենը մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ։

Դիտվել է 36977անգամ
Վերջին լուրեր