Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2021 : 15-31

Ջրից թունավորվածների թիվը ժամ ժամի ավելանում է, հոսպիտալացվածները հիմնականում երեխաներ են. Սիսիանի ԲԿ

Մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն են շարունակում դիմել Սիսիանի բնակիչները: Դեռ առավոտյան արձանագրված աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք է գրանցվել:

Մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սիսիանի բժշկական կենտրոն. «Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով հիվանդները ժամ ժամի վրա ավելանում են: Առավոտվաից մեծ թվով նոր հիվանդներ ենք ընդունել, նրանց առողջական վիճակը բավարար է: Մեծ չենք ընդունել, հիմնականում երեխաներ են»,- նշեցին ընդունարանից:


Ըստ վերջինիս՝ բոլորը հոսպիտալացվում են, միայն մեկն է օգնություն ստացել ընդունարանից և հեռացել. «25 տարեկան մի քաղաքացի է միայն բուժում ստացել և հեռացել, մնացածը մեզ մոտ պառկած են»,- ասացին Սիսիանի բժշկական կենտրոնից:

Թունավորման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

կարդացեք նաև Ադրբեջանցիների կողմից ջուրը թունավորելու լուրերի մասին․ «Վեոլիա ջուր»-ի հայտարարությունը

Դիտվել է 62934անգամ
Վերջին լուրեր