13 / Մայիս / 2021 : 18-17

Դուք ցեղասպանություն եք իրականացրել հայերի նկատմամբ. Իսրայելի վարչապետի որդին՝ թուրքերին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին Յաիր Նեթանյահուն թվիթերյան իր էջում գրել է, որ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ։

«Բոլոր թուրքական բոտերին, որոնք ինձ այստեղ հետևում են՝ պատմության արագ դաս: Դուք Անատոլիայի բնիկ չեք, եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն եք իրականացրել տեղի հույն քրիստոնյա բնակչության նկատմամբ: Ստամբուլը իրականում Կոստանդնուպոլիս է, և դուք այն ապօրինի գրավել եք:
Դուք ցեղասպանություն եք իրականացրել նաև հայերի նկատմամբ: Դուք ներկայումս անօրինական կերպով գրավել եք նաև Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քրդստանը: Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որը ցանկանում է կրկին գրավել և ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության օրոք»,- գրել է Յաիր Նեթանյահուն։

Դիտվել է 26715անգամ
Վերջին լուրեր