Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2021 : 19-06

Էլ ո՞վ է ինձ պես վախենում արծիվներից․ Սիլվա Հակոբյանի գրառումը

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանիքի հետ Սոչի էր մեկնել, որտեղ արված լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։ Մեկնաբանությունների հատվածում երիտասարդ մայրիկը խոսել է վախի մասին, որը կարողացել է հաղթահարել։

Կադրերում Սիլվան պատկերված է արծվի հետ։ «Էլ ո՞վ է ինձ պես վախենում արծիվներից։ Այսօր ես երջանիկ եմ բեմի վրա, ընտանիքում, բայց վերջին շրջանում իմ հոգում կյանք չկար, ինձ թվում էր, որ օդը չի հերիքում ինձ ապրելու համար։ Բայց այսօր ես հաղթահարեցի իմ վախը և թույլ տվեցի արծվին նստել իմ ուսին։ Ես չգիտեի, որ կարող եմ այսքա՜ն ուժ ստանալ։ Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր ուժով կարող եք հաղթահարել ձեր վախը, ինչպես ես»,- մեկնաբանություններում գրել է նա։
Դիտվել է 9031անգամ
Վերջին լուրեր