14 / Մայիս / 2021 : 14-54

Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել` կապված ՀՀ սահմանին տիրող իրավիճակի հետ. Պեսկով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքումօգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես հայտնում է Mk.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Նա ծայրահեղ անհանգստություն է հայտնել` կապված սահմանին տիրող իրավիճակի հետ»,- ասել է նա` ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը կիսում է Փաշինյանի մտահոգությունը:

Պեսկովի խոսքով` Փաշինյանի հետ զրույցում ՌԴ նախագահն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին` հրադադարի մասին դրույթի պահպանման անհրաժեշտությունը:
Դիտվել է 9330անգամ
Վերջին լուրեր